ՀՔԾ բոլոր քրեական գործերը կփոխանցվեն Հակակոռուպցիոն հանձնաժողովի քննիչներին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նախագիծը, նրա խոսքով, նախատեսում է նաեւ Հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատակիցների թվի ավելացում՝ 20-ից մինչեւ 30 մարդ։