Ամերիկյան Ֆլորիդա նահանգում շնաձուկը հարձակվել է օմարներ որսացող դեռահասի վրա, հաղորդում է KTXL-ը:

Ինչպես պատմում է 15-ամյա Լուկաս Կրուսը, նա նույն պահին չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: «Ես կարծեցի, որ դա նավի հարված էր,-պատմում է նա:-Սակայն այնուհետեւ ես նայեցի ջրի մակերեսին եւ հասկացա, որ մեր հարեւանությամբ մոտակայքում նավեր չկան»:

Հարձակումը գործել էր շուրջ 230 կիլոգրամ կշռող շնաձուկը: Կրուսին հաջողվել էր ափ դուրս գալ, սակայն նա կորցրել էր արյան շուրջ 70 տոկոսը: Դեռահասին փրկել էր հիվանդանոցի բժիշկների արագ կողմնորոշումը, որտեղ նրան տեղափոխել էին հարձակումից հետո:

Չնայած Կրուսը ստացել էր լուրջ վնասվածքներ, բժիշկներն ակնկալում են, որ նա ամբողջությամբ կապաքինվի: Դեռահասը շարունակում է մնալ հիվանդանոցում, սակայն արդեն մտածում է ծով վերադառնալու մասին: «Ես, հավանաբար, կվերադառնամ այնտեղ, քանի որ իմ ընտանիքի զբաղվածությունը մեծամասամբ կապված է ջրի հետ»,-բացատրում է նա: