Ֆիթնեսի սիրահարը Նամիբիայից չի իմացել իր հղիության մասին, մինչեւ որ ծննդաբերությանը մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, հայտնել է Daily Mail-ը:

Հղիությունն աննկատ է մնացել լավ ֆիզիկական պատրաստվածության պատճառով: «Մտքովս չէր անցնում, որ կարող եմ հղի լինել», - ասել է 22-ամյա Ռեւոնի Ադամսը: «Իմ դաշտանային ցիկլը չի ընդհատվել, եւ ես դեռ պրեսս ունեի»:

Կինը ճշմարտությունը իմացել է միայն այն բանից հետո, երբ դիմել է բժշկի՝ մարսողության խանգարման համար: Զննումից հետո պարզվել է, որ պատճառը ոչ թե մարսողական խնդիրներն են, այլ հղիությունը: «Նշաններ բացարձակապես չեն եղել, - զարմացել է նա: - Առավոտյան սրտխառնոց չեմ ունեցել, քաշ չեմ հավաքել, նույնիսկ որովայնս չի մեծացել: Ընդհանրապես ոչինչ»:

Սկզբում բժիշկը կարծել է, որ Ադամսը հղիության 36-րդ շաբաթում է եւ կարող է ցանկացած պահի ծննդաբերել, իսկ հետո պարզվել է, որ հղիության 30-րդ շաբաթն է: Ի զարմանս կնոջ, հիվանդանոց այցից հետո նրա որովայնը սկսել է արագ աճել: «Հենց իմացա, որ երեխայի եմ սպասում, հղիության մնացած շաբաթների ընթացքում որովայնս սկսեց ագրեսիվ կերպով աճել», - պատմել է նա: