Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկու գլխավոր լիցենզիա, որոնք թույլ են տալիս գործողություններ կատարել «Թալիբան» արմատական շարժման եւ «Հաքանի ցանց» դիվերսիոն ձեւավորման հետ Աֆղանստանում հումանիտար օգնություն, դեղորայք եւ գյուղատնտեսական մթերք ուղարկելու գործում, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայք-ում:

Նշվում է, որ լիցենզիաները թույլ են տալիս բոլոր գործարքները, որոնք կապված են «Թալիբանի» կամ «Հաքանի ցանցի» կամ ցանկացած կազմակերպության հետ, որի բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը ուղղակի կամ անուղղակի պատկանում է «Թալիբանին» կամ «Հաքանի ցանցին», Աֆղանստանին անհրաժեշտ հումանիտար օգնություն ցուցաբերելու կամ ուրիշ գործունեության համար, որն ապահովում է Աֆղանստանի բնակչության հիմնական պահանջմունքները, ինչպես նաեւ կապված է Աֆղանստանում գյուղմթերքի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, պահեստամասերի եւ բժշկական սարքավորումների բաղադրիչների կամ բժշկական սարքերի համար ծրագրային ապահովման թարմացման հետ: