Jawbone ընկերությունը դատի է տվել Apple-ին ու Google-ին պատենտների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Jawbone Innovations LLC ընկերությունը դատական հայց է ներկայացրել Տեխաս նահանգի Ուեյկոյի դաշնային դատարան: Հայցը ներկայացված է Apple-ի ու Google-ի դեմ: Փաստաթղթում ասվում է, որ նշյալ կորպորացիաները խախտել են Jawbone-ի իրավունքը մի շարք պատենտներում եւ չեն վճարել հասանելիք լիցենզիոն վճարները:

Նշվում է, որ պատենտները վերաբերում են ձայնաճնշման տեխնոլոգիային: Այդ գործառույթը, մասնավորապես, առկա է AirPods Pro եւ AirPods Max ականջակալներում: Jawbone-ի փաստաբանները համարում են, որ ընկերությունն ապօրինի կերպով յուրացրել է տեխնոլոգիան եւ օգտագործում է այն իր սարքերում:

«Մենք վիճարկում ենք բողոքը եւ վճռական կերպով կպաշտպանվենք»,-հայտարարել է Google-ի ներկայացուցիչ Խոսե Կաստանյեդան: Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հայցը: