Ցինցինատիի համալսարանի ինժեներները մշակում են ածխաթթու գազը վառելիքի վերածելու նոր եղանակ, որը կօգնի լուծել կլիմայի փոփոխության խնդիրը եւ կօգնի դեպի Մարս ապագա ճանապարհորդություններին, հայտնել է Phys.org պորտալը:

Հետազոտողները կարողացել են ստեղծել ածխածնի կատալիզատոր, որը հաջողությամբ օգտագործվել է ռեակտորում՝ ածխաթթու գազը մեթանի փոխակերպելու գործառույթով: Նմանատիպ մեթոդ արդեն օգտագործվում է ՄՏԿ կայանում՝ որպես օդի մաքրման միջոց տիեզերագնացներին հարմար: Բացի այդ, նմանատիպ եղանակով արտադրվում է հրթիռային վառելիք, որի օգնությամբ կայանը մնում է ցանկալի ուղեծրում:

Բացի մեթանից, գիտնականները նաեւ էթիլեն են ստանում: Այս նյութն օգտագործվում է պլաստիկի, սինթետիկ հագուստի եւ շատ այլ իրերի արտադրության մեջ: Նշվում է, որ Մարսի մթնոլորտը գրեթե ամբողջությամբ բաղկացած է մեթանից: Հետեւաբար, գիտնականները նախատեսում են այն օգտագործել էթիլենի եւ ածխածնային վառելիքի արդյունահանման համար: