ՉԺՀ ձեռնարկությունների կոնֆեդերացիան հրապարակել է այս տարվա ընթացքում երկրի 500 խոշոր ձեռնարկությունների ցանկը: Նրանց եկամուտը հիմնական գործունեությունից կազմել է ընդհանեւր 89.83 տրլն յուան ​​(13.9 տրլն դոլար)՝ 4.43 տոկոսով ավել, քան անցյալ տարի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ընկերությունների վարկանիշը գլխավորում է Չինաստանի պետական ​​էներգետիկ ցանցի կորպորացիան՝ 2.667 տրլն յուան ​​(412.94 մլրդ դոլար) եկամուտով, որին հաջորդում է Չինաստանի նավթային ազգային կորպորացիան (CNPC)՝ 1.959 տրլն յուան ​​(303.3 մլրդ դոլար), որին հաջորդում է նավթաքիմիական հսկա Sinopec-ը՝ 1.957 տրլն յուան ​​(303.05 մլրդ դոլար):

Պարզվել է, որ նման աճ նկատվում է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների եկամտի նվազման ֆոնին (4.81 տոկոսով):

Ըստ վարկանիշի՝ ՉԺՀ-ի 500 խոշոր ձեռնարկությունների ընդհանուր շահույթը գերազանցել է 6 տրիլիոն յուանը (928 մլրդ դոլար)՝ ավելանալով 7.75 տոկոսով: