ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հնդկաստանը պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ դառնա, հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Հարշ Վարդհան Շրինգլին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեր նախագահությունը, հատկապես՝ Աֆղանստանի հարցում, բարձր գնահատական է ստացել: Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարծում է, որ Հնդկաստանը պետք է մշտական ​​տեղ ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասել է Շրինգլը մամուլի ասուլիսին:

Հնդկաստանի վարչապետը, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, ուրբաթ հանդիպել էր Միացյալ Նահանգների նախագահի հետ: Դա երկու երկրների ղեկավարների առաջին անձնական հանդիպումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: