ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված կոնկրետ նպատակային միջոցառումներ եւ հնարավոր հաջորդ քայլերը: Համանախագահներն ընդգծել են, որ իրենց անփոփոխ վճռական աջակցությունը անհրաժեշտ միջոցառումների եւ գործողությունների ամբողջ սպեկտրին, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի կողմից:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու երկրների ԱԳ նախարարների առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Միջնորդները ն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝  ԼՂ հակամարտության հետ կապված և  դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար»:

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ սեպտեմբերի 24-ին համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ եւ տեղեկացրել նրանք վերջւին տարում ձեռնարկված ջանքերի, այդ թվումայդ գործընթացում վերջին իրադարձությունների մասին: