Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին։