Գերմանիայի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ չի կարոտի Անգելա Մերկելին, երբ նա հեռանա Գերմանիայի կանցլերի պաշտոնից, վկայում են Civey հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի տվյալները, հայտնում է Reuters-ը:

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 52 տոկոսը բացասական է պատասխանել հարցին՝ կարոտելու են Մերկելին, թե ոչ, ընդ որում, 38 տոկոսը նշել է, որ կզգա կառավարության ներկայիս ղեկավարի բացակայությունը, իսկ 10 տոկոսը որոշակի պատասխան չի տվել:

Հետազոտությանը մասնակցել է Գերմանիայի 5 007 քաղաքացի: Այն անցկացվել է սեպտեմբերի 22-ից 24-ը: