Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունների կողմից կազմակերպված քննարկումը շատ օգտակար միջոց է՝ խորհրդարանական ընդդիմության կապը մասնագիտական ​​եւ հատկապես իրավական շրջանակների հետ ապահովելու համար: Այս մասին սեպտեմբերի 25-ին ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած քննարկումների ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանը խոստովանեց, որ մինչ այդ իրենք անընդհատ ստիպված էին եղել խորհրդարանական ընդդիմությունից խնդրել օգտագործել այս գործիքակազմը՝ Սահմանադրական դատարան դիմելու համար:

«Սակայն այժմ մենք տեսնում ենք, որ արդեն 6-րդ դիմումն է ներկայացվել, եւ այս գործիքը հնարավոր է՝ անկախ նրանից, թե որքանով ենք մենք վստահում սահմանադրական արդարադատությանը: Այն միանշանակ կարող է արդյունավետ լինել տարբեր տեսանկյուններից: Մասնավորապես՝ ինչպես հարցերի ձեւակերպման, այնպես էլ պրակտիկայի համակարգման որոշակիության տեսանկյունից»- ասաց Մելիքյանը: