Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին հանդիպման ժամանակ ընդգծել են կազմակերպության դերի համաշխարհային ասպարեզում ամրապնդման կարեւորությունը եւ Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: 

«Երկուստեք ընդգծվել է ՄԱԿ-ի կենտրոնական դերի համաշխարհային ասպարեզում հետագա ամրապնդման կարեւորությունը եւ վերահաստատվել է կենտրոնացումը Ռուսաստանի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Զրուցակիցները նաեւ իրենց տեսակետներն են արտահայտել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի եւ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 26-րդ նստաշրջանի նախապատրաստման վերաբերյալ: «Շոշափվել են մի շարք տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակն Աֆղանստանում, Ուկրաինայի արեւելքում, Սիրիայում եւ Լիբիայում: ՄԱԿ-ի համակարգում առաջատար պաշտոններում նշանակվելու հարցերը քննարկվել են առանձին»,- հավելել են նախարարությունում: