Առկա խնդիրները լուծելու, իրենց իրավունքները պաշտպանելու համար հասարակությունը պետք է օգտվի օրենքով ընձեռված հնարավորություններից: Այս մասին սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած քննարկումներից հետո հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախկին նախարարը համոզված է, որ իրավաբանական համայնքի գործողություններին զուգահեռ հասարակությունը կարող է եւ պետք է վիճարկի իր իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների օրինականությունը:

«Օրինակ, որոշակի սահմանափակումների օրինականությունը հնարավոր է վիճարկել բողոքարկումների միջոցով»,- պարզաբանեց Հարությունյանը:

Ըստ էության, արդարադատության նախկին նախարարն առաջարկում է քաղաքացիներին ավելի հաճախ դիմել դատարաններ եւ դատական կարգով լուծել առկա հարցերը՝ դրանով իսկ չխախտելով օրենքը: