Խոշորացման արդյունքում մենք կունենանք 77 համայնք և Երևան քաղաքը: Այս մասին Կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Խոշորացման արդյունքում մենք կունենանք 77 համայնք և Երևան քաղաքը. այս միավորումը առավել արդյունավետ կդարձնի կառավարումը, որը բնակիչների կյանքն ավելի կհեշտացնի, ծառայությունների որակը կբարձրացնի: Հույս ունենք, որ այս  խոշորացման արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի կենտրոն գնալ, այլ սեփական համայնքապետարանում իր խնդիրները լուծել»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: