Տասնյակ ցուցարարներ փակել են Պորտ Սուդան քաղաքի խոշոր խողովակաշարը Սուդանի արեւելքում՝ փորձելով հասնել այն բանին, որպեսզի կատարվեն իրենց պահանջները, տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Ինչպես հայտարարել է էներգետիկայի եւ նավթային արդյունաբերության նախարար Ջայդեյն Ալի Հասանը, ցուցարարները լրիվ փակել են նավահանգիստը, որով տեղի է ունենում Հարավային Սուդանից դեպի Խարթում տեղափոխվող նավթի բեռնաթափումը։

«Ցուցարարների գործողությունների պատճառով փակվել են նավթապոմպային կայանները, որոնք նավթամթերքը մղում են դեպի Խարթում, ինչը կարող է հանգեցնել վառելիքի պակասի առաջիկա օրերին»,- ընդգծել է նա։ Վառելիքը Խարթումի նավթավերամշակման գործարանում կբավականացնի միայն 10 օր։ Նախկինի պես գործում է նաեւ մյուս խողովակաշարը, որն օգտագործվում է հում նավթը հարեւան Հարավային Սուդանից արտահանելու համար, բայց այն բավական խոցելի է, իսկ ցուցարարները թույլ չեն տալիս իրականացնել նավթի բեռնաթափումը նավից։

Նախարարը կառավարությունից խնդրել է շտապ միջամտել ցուցարարների հետ կապված իրավիճակին։  Պորտ Սուդանով երկիր է գալիս պարենի եւ նավթի 70 տոկոսը։

Երկրի արեւելյան նահանգների բնակիչները ցույցի են դուրս եկել աղքատության, առողջապահության, կրթության, սոցիալական օգնության ոլորտներում հիմնային սպասարկումների անբավարարության պատճառով։