Արգենտինայում 22-ամյա աղջիկը սպանել է սիրեցյալին՝ բջջային հեռախոսը նետելով նրա գլխին. սարքը դիպել է երիտասարդի քունքին, հայտնել է Daily Mail-ը:

Վեճի ժամանակ Լուիս Դարիո Գուանտեյը բռունցքով հարվածել է Ռոքսան Ադելին Լոպեսի դեմքին: Ի պատասխան՝ աղջիկը վերցրել է հեռախոսը եւ նետել տղամարդու ուղղությամբ: Սմարթֆոնը դիպել է երիտասարդի քունքին: Հարվածի հետեւանքով վերջինիս մոտ գլխացավեր են առաջացել, եւ նա գնացել է հիվանդանոց: Արգենտինացուն վիրահատել են, սակայն ապրիլի 18-ին՝ վիճաբանությունից ութ օր անց, նա մահացել է: Մահացածի մայրը դիմել է ոստիկանություն:

Երիտասարդի մահվան լուրը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ պարզվել է, որ աղջիկը հետաքննվում է: Մինչ քննությունը շարունակվում է, Ռոքսանին գրավի դիմաց ազատ են արձակել: Սիրեցյալների վիճաբանության պատճառը հայտնի չէ: