Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը դրական է գնահատում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Ներկա լարված իրավիճակի մասին ես խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ամերիկայի նախարարների հետ։ Նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ երեկ՝ պատերազմից մեկ տարի հետո, դրական ժեստ է»,- գրել է նա իր Թվիթերում։

Նրա խոսքով՝  նրանք շարունակում են ջանքերը կայուն խաղաղության հաստատման համար։