Իրանի նոր կառավարությունը կարող է կազմավորել թիմ երկու շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը վերադառնալու բանակցությունների համար, շաբաթ ասել է Ռուսաստաի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին  արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները ԳՀՀԾ լիարժեք վերականգնման մասին վերսկսվեն որքան հնարավոր է շուտ։ Բայց Իրանի կառավարությունը դեռեւս նոր-նոր է կազմավորվել, ասում են, որ իրենց եւս երկու շաբաթ է հարկավոր, հույս ունեմ՝ ոչ ավելի, որպեսզի կազմեն իրենց բանակցային թիմը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Ռուսաստանը «մտածված լավատեսություն» ունի Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու առումով, ավելացրել է Լավրովը։