Բրիտանական իշխանությունները մտածում են այն մասին, որպեսզի բացառեն Չինական համընդհանուր ատոմային խմբին (CGN) Սաֆոլք կոմսությունում Sizewell C ատոմակայանի կառուցման նախագծից, տեղեկացնում է The Guardian թերթը։

Թերթի տվյալներով՝ չինական ընկերությունը կարող է դուրս բերվել £20 մլրդ (27,4 մլրդ դոլար) արժողությամբ նախագծից արդեն հաջորդ ամիս, կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսից առաջ, որը պետք է տեղի ունենա նոյեմբերին շոտլանդական Գլազգոյում։

Sizewell C-ի շինարարության նախագիծը, որը կարող էր էլեկտրականությամբ ապահովել 6 մլն տուն, հիմա մշակման փուլում է։ Երկու էներգաբլոկով ատոմակայանը՝ 3,2 ԳՎտ ընդհանուր հզորությամբ, առաջինը կլինի Եվրոպայի տարածքում ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի պահից (2011թ.)։