Նոր սերնդի Windows օպերացիոն համակարգն անվճար առաջինների թվում կարելի է ստանալ Release Preview ծրագրի միջոցով, տեղեկացնում է The Verge պարբերականը։

Microsoft-ը թողարկել է Windows 11-ի ամփոփ տարբերակ Release Preview ծրագրի օգտատերերի համար։ Պարզվել է, որ իրենց համակարգչի վրա ՕՀ տեղադրել ցանկացողները կարող են այն ստանալ առաջին հերթին եւ պաշտոնական ժամկետից շուտ։

Դրա համար պարբերականը խորհուրդ է տալիս մտնել Microsoft կայք եւ գրանցվել Release Preview-ի նախնական գնահատման ծրագրում։ Դրանից հետո պետք է բացել համակարգի կարգավորումները եւ օգտահաշիվը կապել թեստավորման նշված ծրագրի մասնակցի պրոֆիլին։ Հետո անհրաժեշտ է ընդունել ընկերության օգտատիրական համաձայնագիրը եւ վերբեռնել համակարգիչը։

Վերալիցքավորումից հետո անհրաժեշտ է վերադառնալ կարգավորումներին եւ համոզվել, որ թարմացումների բաժնում հայտնվել է բաներ, որն առաջարկում է տեղադրել Windows 11։