Նյու Մեքսիկոյի Ֆորտ Բլիս ճամբարում աֆղանստանցի փախստականները հարձակվել են կին զինծառայողի վրա, հայտնել է NBC News-ը:

Հարձակումն իրականացրել է տարհանված տղամարդկանց ոչ մեծ խումբ: Չի նշվում, որ նրանք հենց աֆղանստանցիներ են, սակայն հարձակման ենթարկված կինն աշխատել է Աֆղանստանից փախստականների հետ:

Հարձակման մանրամասներն ու տուժածի վնասվածքների չափը դեռեւս հայտնի չեն: Բանակը ուժեղացրել է պարեկությունը ճամբարում, իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) քրեական գործ է հարուցել: