ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: 

«Հանդիպման ժամանակ հանդես եկա առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով։ 

Հանդիպմանը մեծապես կարևորվեց մարզերում աշխատանքների ակտիվացումը և ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների ընդլայնումը:
ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ քննարկեցինք նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջիկայում նախատեսվող մարզային այցերին և դաշինքի պատգամավորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչվող հարցերը»,- գրել է նա։