Մարդկությունը շատ մոտ է միջուկային ոչնչացման վտանգի շեմին: Այդ մասին ասվում է շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հրապարակած թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Շուրջ 14 հազար միջուկային սպառազինություն է պահպանվում ամբողջ աշխարհում: Մարդկությունը դեռեւս անթույլատրելի մոտ է միջուկային ոչնչացման վտանգին,-ասել է Գուտերիշը»:-Ժամանակն է ցրել միջուկային կոնֆլիկտի ամպերը, ոչնչացնել միջուկային զենքն աշխարհում, բացել վստահության եւ խաղաղության նոր դարաշրջան:»:

Սեպտեմբերի 26-ին նշվում է Միջուկային զենքի ամբողջական ոչնչացման համար պայքարի միջազգային օրը: