Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները մեկնարկել են: Կիրակի 08:00-ին բացվել են ընտրատեղամասերն ամբողջ երկրում: Ընտրելու իրավունք ունի երկրի բնակիչների շուրջ 60,4 միլիոնը, որոնք կընտրեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձեւավորվի նոր կառավարություն նոր կանցլերի գլխավորությամբ:

Երկրում կիրառվում է խառը ընտրական համակարգը, որը համադրվում է մեծամասնական եւ համամասնական սկզբունքների հետ: Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրաշրջաններում ուղիղ քվեարկության ճանապարհով, մյուս կեսը՝ կուսակցական ցուցակներով:

Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցությունները. իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ: Խորհրդարանում հայտնվելու իրական շանսեր ունեն ՔԴՄ/ՔԴՍ դաշինքը, սոցիալ-դեմոկրատները, «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը (լիբերալներ), «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Ձախակողմյա կուսակցությունը: Բունդեսթագում մանդատների համար ընդամենը պայքարում է 6 211 թեկնածու, այդ թվում՝ 2 024 կին:

Տեղամասերը կաշխատեն մինչեւ 18:00-ն, որից անմիջապես հետ կհրապարակվեն էքզիթ փոլերի առաջին տվյալները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջին մեկնաբանությունները: Նախնական արդյունքները կներկայացվեն երկուշաբթի գիշերը: