ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը համարում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենը չի հիշատակել Չինաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ, քանի որ ամուր կապված է այդ երկրի հետ: Այդ գնահատականը Թրամփը տվել է շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նա [Բայդենը] պաշտոնապես կասեցրել է մուտքի արգելքը [որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ում ուղեւորությունների համար]: Դա խայտառակություն է,-ասել է Թրամփը:-Նա ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի պատասխանատվության ենթարկի Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը ամբողջ աշխարհում վիրուսի արտահոսքի համար»:

«Բայդենը նաեւ չի հիշատակել Չինաստանին ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ, քանի որ ուժեղ քննադատության է ենթարկվել: Բայդենը միայն կարճ հիշատակել է Աֆղանստանին, քանի որ զորքերի դուրսբերումը դարձել էր աղետ այդ երկրի համար»,-նշել է հանրապետականը: