Շաբաթ Ատլանտյան օվկիանոսում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է հասնելով չորրորդ կատեգորիայի՝ ըստ Սաֆիր Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի Փոթորիկների հսկողության ազգային կենտրոնից:

Դրա տվյալներով՝ տարերքի սահմաններում քամու առավելատույն արագությունը կազմում է վայրկյանում ավելի քան 61 մետր: Օդերեւութաբանների գնահատմամբ՝ օրվա ընթացքում սպասվում է փոթորկի ուժգնացում:

Բնական տարերքը նկատվում է՝ սկսած չորեքշաբթվանից, սակայն հինգշաբթի այն ուժգնացել է եւ ստացել «Սեմ» անունը՝ դառնալով 2021 թվականին փոթորիկների ամբողջ սեզոնի համար 18-րդ փոթորիկը: Ուրբաթ քամու արագությունը հասել է 33 մ/վ, ինչը համապատասխանում է առաջին կատեգորիայի փոթորկին:

Ատլանտիկայում փոթորիկների սեզոնը սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսից մինչեւ նոյեմբեր: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես տրոպիկական փոթորիկ եւ ստանում անուն, եթե դրա սահմաններում քամու արագությունը հասնում է վայրկյանում շուրջ 17,5 մետրի: 33 մ/վ եւ բարձր քամու արագության դեպքում մրրիկը դառնում է փոթորիկ: