Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը ստորագրել է փաստաթուղթ, որի համաձայն՝ «օտարերկրյա քաղաքացի» կամ «օտարերկրացի» տերմինը ճանաչվել է հնացած, ինչի կապակցությամբ այն կհեռացվի նահանգի օրենքներից եւ կփոխարինվի «առավել համապատասխան բառով»: Այդ մասին հայտնել են նահանգապետ գրասենյակից:

Այժմ Կալիֆոռնիայում օտարերկրացիները կկոչվեն «ոչ քաղաքացիներ» կամ «իմիգրանտներ»:

«Այդ կարեւոր օրենքը բացառում է «օտարերկրացի» բառը, որը ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ բազմաթիվ տարաձայնությունների տեղիք է տվել... Փոխելով այդ տերմինը՝ մենք երաշխավորում ենք, որ Կալիֆոռնիայի օրենքներն արտացոլում են մեր նահանգի արժեքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նյուսոմը հիշեցրել է, որ Կալիֆոռնիան առաջատարն է Միացյալ Նահանգներում «իմիգրանտների օգտին քաղաքականությունն իրականացնելու հարցում»: