Կալիֆոռնիայում առնվազն չորս ոստիկան կրակել է տղամարդու ուղղությամբ եւ, հավանաբար, տուժածը մահացել է, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով TMZ-ին:

Նշվում է, որ տղամարդը, որը հավանաբար աֆրոամերիկացի է եւ/կամ զինծառայող, ստացել է հրազենային վնասվածք ցերեկային ժամերին տասնյակ ականատեսների ներկայությամբ: Դեռեւս չի հաղորդվում՝ ինչն էր հատկապես հանգեցրել տուժածի նկատմամբ զենք կիրառելուն:

Ականատեսը հայտնել է, որ ավելի վաղ ոստիկանությունը հետապնդել է այդ մարդուն, կրակել նրա ուղղությամբ, սակայն վերջինս շարունակել է փախնել, որից հետո ցատկել է պատի վրայով եւ ընկել գետնին:

«Կարծես ամբոխն այնքան էլ վրդովված չէ նրանով, թե ինչ է տեսել: Ըստ երեւույթին՝ նրանցից շատերը ոստիկանության կողմից էին: Ներկայում պարզ չէ՝ արդյո՞ք տուժողը զինված էր, թե ոչ»,-գրում է պարբերականը՝ պարզաբանելով, որ «առաջին հայացքից» տուժածն անմեղսունակ էր:

Վիրավորված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: