Ճանաչելի վարսահարդարում, ձեռքերի ափեր, որոնք ամփոփված են հայտնի «ռոմբիկի» մեջ եւ «Շնորհակալություն, մայրիկ Մերկել». ահա այն ամենը, ինչը կարելի է գտնել հուշանվերներում, որոնք վաճառքի են հանվել Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների օրը մարդկանց համար, որոնք ցանկանում են պահպանել ինչ-որ բան կանցլեր Անգելա Մերկելի դարաշրջանի ավարտի հիշատակին, հաղորդում է  ՌԻԱ Նովոստի-ն:

Բեռլինում Բրանդերբուրգյան դարպասների, Բունդեսթագի եւ Պոտսդամի հրապարակի մերձակայքում եւ զբոսաշրջիկների սիրված վայրերի հուշանվերների խանութներում դժվար է գտնել կանցլերի պատկերով առարկաներ: Հարցին՝ որտեղ են դրված ֆրաու Մերկելի հետ հուշանվերները, զբոսաշրջիկների համար նախատեսված բեռլինյան խոշոր խանութներից մեկի երիտասարդ վաճառողուհին ժպտում է. «Մենք չունենք այդպիսիք»: Նույնատիպ արձագանք էր մեկ ուրիշ հուշանվերային կրպակներից մեկում իր գործընկերուհու մոտ: Սակայն առցանց խանութները լցված են հեռացող կանցլերի սիմվոլիկայով տարբեր առաջարկներով: