Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ մնացել է գիշերելու տայգայում Սիբիրում հանգստանալու ժամանակ: Ձկնորսությունից եւ առագաստանավով զբոսանքից հետո, որի ընթացքում երկրի առաջնորդին գայլաձուկ է հանդիպել, նրանք գնացել են վրաններ, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

Շոյգուն, գնահատելով Պուտինի պալատը, նկատել է, որ այն «սոլիդ է»: Ռուսաստանի նախագահը կատակել է, որ իր գիշերելու վայրի նշանակալի մասը կապված է աշխատանքի որակի հետ: «Պետք է ավելի լավ աշխատել»,-կոչ է արել Պուտինը, որից հետո քաղաքական գործիչները ծիծաղել են:

Ընդ որում՝ պաշտպանության նախարարն ուշադրությունը սեւեռել է բուխարիի արտասովոր նկարին, որը տեղադրված էր նախագահի վրանում: «Ի դեպ, այն տաքացնում է, իզուր մի ծիծաղեք: Այն տաքացնում է, տեսեք»,-Պուտինը ցույց է տվել իր բուխարին:

Շոյգուի կարծիքով՝ «կրակի մոտ նստելը լավ միտք է»: «Հարմարավետ է»,-նշել է նա: Տեսահոլովակում նկատվում է, որ բուխարին իրենից ներկայացնում է ուլտրակարմիր տաքացուցիչ, որն ունի արտասովոր ձեւավորում:

Սեպտեմբերի սկզբում Պուտինն ու Շոյգուն մեկնել էին Հեռավոր Արեւելք: Քաղաքական գործիչները զբաղվում էին ձկնորսությամբ գետի ափին, զբոսնում լեռներում, ինչպես նաեւ առագաստանավով: