Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուխա են եփել գայլաձկից, որը որսացել են սեպտեմբերի սկզբում Սիբիրում հանգստի ժամանակ: Այդ մասին հայտնել է երկրի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Life-ը:

«Չեն կշռել [ձուկը]: Սակայն ուխա եղել է»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնվել էին Պուտինի եւ Շոյգուի սիբիրյան հանգստի մանրամասները: Հրապարակված կադրերում երեւում է, որ նրանք ձկնորսությամբ են զբաղվել, զբոսնել են լեռներում եւ առագաստանավով:

Պուտինն առաջին անգամ չէ, որ հանգստանում է տայգայում: Նախագահի եւ պաշտպանության նախարարի նախորդ ուղեւորությունը կայացել է 2021 թվականի մարտին: Պուտինը հանգստացել է Սիբիրում նախքան իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը 2019 թվականին, 2017 թվականի մարտին եւ 2018 թվականի օգոստոսին: 2014 թվականին նախագահը տոնել էր իր ծննդյան օրը հենց տայգայում: