Աստղագիտության ու ուֆոլոգիայի սիրահար Սքոթ Ուորինը դարձյալ հայտնաբերել է Լուսնի մակերեւույթին հետաքրքիր շինություններ: Ուֆոլոգն ուսումնասիրել է ՆԱՍԱ-ի տիեզերական սարքի տեսագրություններն ու կարողացել գտնել դրանցում մեծաքանակ մետաղյա շինություններ: Նրա խոսքով՝ դրանք ձեռակերտ են, ոչ բնատուր: Ենթադրվում է, որ դրանք կառուցելու համար պատասխանատու են այլմոլորակային ցիվիլիզացիաները, հաղորդում է Planet- today-ը:

Սքոթ Ուորինգը չի հասկանում՝ ինչու ուրիշ մարդիկ չեն հայտնաբերել շինությունը: Նախնական հաշվարկով՝ մետաղյա շինությունն ունի շուրջ երկու կմ երկարություն եւ շուրջ 1,5 կմ բարձրություն: Օբյեկտը տեղակայված է Երկրի արբանյակի խառնարաններից մեկի մեջ:

Ուֆոլոգը բազմիցս հայտնաբերել է այդպիսի շինություններ եւ բնավ չի զարմացել վերջին գտածոյից: Նա համարում է, որ հաճախ է տարօրինակ օբյեկտներ հայտնաբերում Տիեզերքում: