Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն անցած ամիս Ամանում գաղտնի հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ Երուսաղեմում Տաճարի բարձունքի շուրջ իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է i24 իսրայելական հեռուստաալիքը:

Ալիքի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է 2021 թվականի մայիսին Տաճարի բարձունքի շուրջ լարվածությունը, որը հանգեցրել է պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ բախումներին Երուսաղեմի հին քաղաքում եւ վերածվել է հակամարտության կոշտ էսկալացիային Գազայի հատվածի սահմանին: Բացի այդ, Աբդալա II-ն ու Լապիդը քննարկել են Հորդանանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ամրապնդումը, որոնք հաստատվել են 1994 թվականին խաղաղության համաձայնագրի շրջանակում, որը կողմերը ստորագրել են Վաշինգտոնում:

i24-ը նշում է, որ հարեւան պետությունների միջեւ ակտիվ շփումները վերականգնվել են Իսրայելում Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ կառավարության՝ իշխանության գալուն պես 2021 թվականի հունիսին: Կան չհաստատված տեղեկություններ, որ ամռան կեսերին ինքը՝ Բենեթն է գաղտնի հանդիպել Աբդալա II-ի հետ, եւ դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետի ու Հորդանանի թագավորի միջեւ հինգ տարվա բանակցությունների ընթացքում առաջին անգամ: Իսրայելի նախագահ Իցխաք Գերցոգն ավելի վաղ սեպտեմբերին հայտնել էր, որ նույնպես անցկացրել է փակ հանդիպում Հորդանանի միապետի հետ, որի ժամանակ քննարկվել են ռազմավարական եւ աշխարհաքաղաքական հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արեւելքի համար կլիմայի փոփոխության հետեւանքները:

Մայիսի 21-ին ուժի մեջ է մտել Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը: 11 օր տեւած էսկալացիայի հետեւանքով զոհվել է մերձավոր անկլավի 257 բնակիչ, շուրջ 2 հազար մարդ ստացել է վիրավորում: Իսրայելի կողմից զոհվել է 13 մարդ: Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ աշխատանք է տարվում հակամարտության մասնակիցների միջեւ մշտական հաշտության համաձայնագիր կնքելու շուրջ: