Հայտարարությունները, որոնք ներկայում հնչում են Ղրիմի շուրջ Թուրքիայի կողմից, չեն խոչընդոտում Ռուսաստանում նախագահ Թայիփ Էրդողանի՝ բովանդակային եւ կառուցողական այցի անկացման հեռանկարներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Էրդողանը պատրաստվում է այցելել Սոչի սեպտեմբերի 29-ին, ավելի վաղ հայտնել են ՌԻԱ Նովոստի-ին նրա վարչակազմից: ՄԱԿ-ի Գլխավոր վերաժողովում Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին՝ ներառյալ  Ղրիմը:

«Երեւի, փոքր-ինչ, այսպես ասած, տհաճ հետք է թողել, որ այդպիսի հայտարարությունները հնչում են առաջիկա այցին նախապատրաստվելու օրերին: Սակայն, այդուհանդերձ, դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանում նախագահ Թայիփ Էրդողանի՝ բովանդակային, հաջողված եւ կառուցողական այցի անցկացման հեռանկարներին»,-ասել է Պեսկովը «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի ժամանակ:

Նա նշել է, որ այդպիսի հայտարարություններն այդ զգայուն թեմաներով սովորաբար արվում են միջազգային քաղաքականության ավանդույթների շրջանակում:

«Մենք գիտենք, որ կտրականապես համաձայն չենք այդ հարցի շուրջ, եւ մենք գիտենք, որ անհնար է ներկայում հանաձայնության հասնել»,-պարզաբանել է Պեսկովը:

«Ամեն դեպքում Թուրքիան մեր գործընկերն է, որի հետ մենք բավականին զարգացած հարաբերություններ ունենք: Եւ այդ զարգացած հարաբերությունների ֆոնին եւս մենք ունենք տարաձայնություններ: Թուրքիայի դիրքորոշումը, Ղրիմի հարցի շուրջ պարոն Էրդողանի դիրքորոշումը մեզ քաջ հայտնի է: Եւ նրանք չեն թաքցնում այն»,-հավելել է նա:

Պեսկովը նշել է, որ Էրդողանը համարում է, որ Ղրիմն օկուպացված է, եւ նա բազմաթիվ թուրքեր գիտի, որոնք վառ արտահայտված նացիոնալիստներ են եւ կարծում են, որ, իհարկե, Ղրիմը թուրքական է, սակայն, բարեբախտաբար, այդ նացիոնալիստներն իշխանության ղեկին չեն եւ Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց տեսակետը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ չի ընդունում Ղրիմում ընտրությունների արդյունքները: Էրդողանը նաեւ նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: ՌԴ ԱԳՆ-ում բազմից հայտարարել են, որ ՌԴ-ն անում է ամեն ինչ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում, հարգում է ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա տարածվում է նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա Ղրիմում եւ ցանկացած այլ վայրում: