Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Երթի ընթացքում բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված տղաների անունները:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քաղաքական ելույթներ չեն լինելու:

Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից. «Օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է, հետեւաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու եւ ցույց տալու, որ մեր պետությունը  կանգնող է եւ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասել է նա:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր: