Կենտրոնական Վիետնամում դատարանն ազատազրկել է 30 ամիս ժամկետով տեղաբնակին կարանտինի կանոնները խախտելու եւ կորոնավիրուսով չորս մարդու վարակելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով VnExpress-ին:

Հուլիսին 39-ամյա Ֆան Վան Խոան բեռնատարով ուղեւորվել է Խոշիմինից իր հայրենի քաղաք: Ըստ կանոնների՝ բոլոր մարդիկ, որոնք վերադառնում են COVID-19-ով ախտահարված շրջաններից, պետք է ներկայացնեն առողջական վիճակի մասին տեղեկանք եւ մեկուսանան երկու շաբաթով: Տղամարդը խախտել է կանոնը, տեղաշարժվել քաղաքում, ինչպես նաեւ մասնակցել է հուղարկավորության արարողությանը: Ժամանելուց ութ օր անց նրա մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշանները, իսկ հետազոտությունը հաստատել է կորոնավիրուսով վարակվելը:

Վիետնամցու հետ շփված մարդկանցից չորսը նույնպես վարակվել են: Նրան մեղավոր են ճանաչել վարակիչ հիվանդությունների տարածման հարցում: