«Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթ-մոմավառությունը հասավ Եռաբլուր: Այստեղ հնչեց Տերունական աղոթքը. եկեղեցականները հոգեւոր կարգ մատուցեցին: Հոգեւորականը կոչ արեց ներկաներին իրենց ձեռքներին եղած լուսե կանթեղները ամեն մեկը տեղադրի նահատակ շիրիմներից մեկի վրա: Դրանից հետո արարողությունն ավարտվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Երթի ընթացքում մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները:

Երթի առջեւից գնում էին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: