Այսօր՝ արցախյան 2-րդ, 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին «Եռաբլուր» պանթեոն են այցելումբարձրաստիճան պաշտոնյաները: Առավոտյան այստեղ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ առանձին-առանձին այցելել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, այլ պաշտոնյաներ:

«Եռաբլուր» այցելեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: