Լայպցիգի համալսարանը, որն ավարտել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, չի նախատեսում նրան որպես գիտաշխատող աշխատանքի ընդունել Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Տիկին Մերկելը Լեյպցիգի համալսարանի շրջանավարտ է, եղել եւ մնում է ճանաչված քաղաքական գործիչ եւ մինչեւ 1990 թվականը աշխատել է որպես Լայպցիգի համալսարանի գիտաշխատող։ Որքանով որ մենք գիտենք, նա 1990-ից չի շարունակել իր ակադեմիական կարիերան, ուստի, ակադեմիական տեսանկյունից, Լայպցիգի համալսարանը ներկայումս չի դիտարկում տիկին Մերկելի աշխատանքի ընդունումը»,-հայտնել են համալսարանում։ 

Մերկելը սովորել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում 1973-1978 թվականներին։ 1974 թվականին ուսանողական հանդիպումներից մեկի ժամանակ Մերկելը (Անգելա Դորոթեա Կասներ) հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Ուլրիխ Մերկելին: 1977 թվականին երիտասարդներն ամուսնացել են։ Մերկելն իր դոկտորական աշխատանքը պաշտպանել է 1986 թվականին ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում: 2008 թվականին նրան շնորհվել է Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Գերմանիայում սեպտեմբերի 26-ին անցկացվել են Բունդեսթագի ընտրությունները։