Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 663-ով, մահացել է 27 մարդ:

Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 607 155 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 2383 մարդ է ապաքինվել, համաճարակի սկզբից 578 881 մարդ մահացել է։

Օրվա ընթացքում կատարվել է 13 277 թեստ, այդ թվում` 7302 հակագենի եւ 5975  ՊՇՌ թեստ։

45 մարդ այս պահին գտնվում է կարանտինի մեջ, 4569-ը՝ հիվանդանոցներում, 776-ը՝ քովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։