Pfizer դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուռլան կանխատեսել է, որ աշխարհը մեկ տարի հետո  կվերադառնա նորմալ կյանքի կորոնավիրուսի համավարակից հետո։ Նա այդ ժամկետի մասին խոսել է ABC News-ի եթերում։

Ընդ որում՝ հավաստիացրել է թոփ-մենեջերը, իրադարձությունների ամենահավանական զարգացումը կլինի վիրուսի նոր մուտացիաների ի հայտ գալը, եւ ամենամյա պատվաստումը կդառնա նորմ։

Սեպտեմբերի 26-ին Շվեդիայի գլխավոր պետական համաճարակաբան Անդերս Թեգնելը հորդորել է համակերպվել, որ COVID-19-ը երբեք մինչեւ վերջ չի հաղթահարվի։ «Ավելի ու ավելի շատ երկրներ են հակվում այդ կարծիքին, քանի որ անգամ ֆանտաստիկ պատվաստանյութերով մենք կարող ենք ընդամենը զսպել այն, բայց արմատախիլ անել չենք կարող»,- ասել է նա։