Չինաստանի Չժուհայում դպրոցներից մեկում դպրոցականների համազգեստի վրա չիպեր կտեղադրեն հետեւելու համար՝ փորձի շրջանակում, փոխանցում է France Info-ն։

Ինքնատիպ թվային համազգեստը թույլ կտա ծնողներին եւ ուսուցիչներին հետեւել երեխաների տեղաշարժն ու հստակ իմանալ՝ որքան ժամանակ է աշակերտն անցկացնում ճաշարանում կամ զուգարանում։ Եթե երեխան վտանգավոր վայրում է գտնվում, համակարգը ազդանշան է ուղարկում նրանց հեռախոսների։

Նորարարությունը ոչ միանշանակ են գնահատել։Որոշ ծնողներ համակարգը համեմատել են էլեկտրոնային թեւնոցների միջոցով հանցագործներին հետեւելու համակարգի հետ։