Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանեցվի գերեզմանի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: «Մենք պետք է գանք այստեղ, իրենց հետ ժամանակ անցկացնենք եւ չհաշվենք իրենց մահացած»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկումներին, թե երկրում խնդիրներ կան, Արշակ Կարապետյանը չպատասխանեց: Չպատասխանեց նաև այն հարցին, թե անվտա՞նգ է արդյոք Գորիս-Կապան ճանապարհը, կամ ունի՞ ինքն արդյոք պատասխանատվություն՝ կորցրածը հետ բերելու:

Աստիճանների վրա մի կին լացակումած մոտեցավ Արշակ Կարապետյանին, վերջինս նստեց կնոջ կողքին աստիճանների վրա, վերցրեց նրա ձեռքի նամակը:

«Մի տարի է ջուր չունեմ, հոսանք չունեմ, խնդրում եմ իմ հարցերը լուծեք»,-ասաց կինը: