2021թ. առաջին կիսամյակում ամենաբարձր աճը գրանցվել է սպասարկումների եւ առեւտրի ոլորտում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստի ժամանակ, 2021թ. առաջին եռամսյակում պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Բացի այդ, լավ ցուցանիշների է հաջողվել հասնել նաեւ մի շարք այլ ոլորտներում, ինչպիսին են շինարարությունը, գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը։

«Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում աճը հաջողվել է ապահովել հիմնականում շնորհիվ լեռնարդյունահանման արդյունաբերության, ինչպես նաեւ բաց հանքերի  ակտիվ շահագործման։ Իսկ գյուղատնտեսությունում աճը ապահովվել է հիմնականում ի հաշիվ բուսաբուծության մեջ բարձր տնտեսական ակտիվության»,- ընդգծեց նախարարը։