Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել  է, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին խաղաղության առաջարկ է արվել, որը դեռ անպատասխան է։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ քայլերն իրականացնելու է Ադրբեջանի հետ համակարգված։ «Մենք ուզում ենք, որ տարածաշրջանն արդեն խաղաղ ու կայուն լինի։ Ադրբեջանը խաղաղության առաջարկ է արել Հայաստանին, որին Հայաստանը դեռ չի պատասխանել»,–ասել է Չավուշօղլուն։