ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի CBS-ի հարցազրույցին, որում նա տեղեկացրել է, որ Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը։

«Մեք կոչ ենք անում Թուրքիային բոլոր մակարդակներով եւ ցանկացած հնարավորության դեպքում չընդունել С-400 համակարգը եւ զերծ մնալ ռուսական որեւէ հավելյալ ռազմական սարքավորում գնելուց»,- պատասխանել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք շարունակում ենք բացատրել Թուրքիային, որ ռուսական զենքի ցանկացած նոր զգալի գնում կարող է հանգեցնել պատժամիջոցների՝ այն պատժամիջոցներից բացի, որոնք մտցվել են 2020թ. դեկտեմբերին, եւ ի հավելումն դրանց»,- ավելացրել է պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը։

Ներկայացուցիչը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիան դիտարկում է որպես դաշնակցի եւ բարեկամի եւ գործընկերությունն ամրապնդելու միջոցներ է փնտրում։