Այս տարվա առաջին կիսամյակում 87 մլրդ դրամ կամ  նախատեսված ցուցանիշի 96,3% է հատկացվելՀայաստանի պետական ​​պարտքի սպասարկման համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը շտապեց նշել, որ նույն նպատակների համար նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծախսվել է 7,3 մլրդ դրամով ավելի քիչ:

«Միեւնույն ժամանակշ Հայաստանի պետբյուջեից դրամաշնորհներ են հատկացվել հաշվետու ժամանակաշրջանի համար: Գումարը գերազանցել է 90 մլրդ դրամը: Դրանցից 88.5 մլրդ դրամն ուղղվել է պետական ​​հատվածին, իսկ 1.6 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին», - ասաց Խաչատրյանը:

Ընդ որում, այդ միջոցների գրեթե 1/3 -ը ՝ ավելի քան 32 մլրդ դրամ, հատկացվել է տարբեր համայնքների դոտացիաների տեսքով՝  բյուջեի հետագա համալրման համար։