Այս տարվա առաջին կիսամյակում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է 5,4 տոկոսով։ Այս մասին ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ պետական սեկտորում այդ ցուցանիշը կազմել է 3,9 տոկոս։

«Մասնավոր սեկտորում ցուցանիշը բարձր է՝ 5,9։ Արդյունքում այս պահին միջին աշխատավարձը պետական սեկտորում կազմում է 168 հազար 347 դրամ, մասնավորում՝ 209 հազար 937 դրամ»,-պարզաբանեց նախարարը։