Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շահարկում է «միջանցք» եւ «հաղորդակցություններ» հասկացությունները։

«Հայտարարության մեջ, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հստակ ասված է, որ պետք է հաղորդակցություն հաստատվի Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ: Արդյո՞ք հաստատվել է այդ հաղորդակցությունը։ Ո՛չ»,-Անադոլու գործակալությանն ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ նման հաղորդակցության բացումը շատ ժամանակ չի պահանջում: Ճանապարհի ընդհանուր երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է:

«Պատերազմից հետո մեկ տարի անց մենք կառուցել ենք ավելի քան 1000 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, դրա կառուցումը մեծ խնդիր չէ: Բայց, չնայած դրան, Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը: Բանակցություններն անորոշ են: Այսինքն՝ Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները։Մենք դեռ համբերտար ենք: Չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ կան։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետեւաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները եւ գործել պատասխանատվությամբ»,-ասել է նա։

Ալիեւի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը անհրաժեշտ պայման է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: